News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը 189 մարդու կալանավորելու օրդեր է տվել «գյուլենականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Ինչպես տեղեկացրել է Huberturk հեռուստաալիքը, կասկածվողների մեջ ավելի քան հարյուր զինվորական կա։

Ոստիկանությունը շուրջկալներ է սկսել հանրապետության 35 նահանգներում։ Զինվորականներից բացի ձերբակալության ենթակա են նաեւ այն անձինք, որոնք կասկածվում են ByLock բջջային հավելվածն օգտագործելու մեջ՝ գաղտնի գրագրության պատճառով։ Այդ ծրագրից, հայտարարում են Անկարայում, օգտվել են FETO-ի կողմնակիցները՝ գործողությունների նախապատրաստման եւ համակարգման համար։ Դրանք այն մարդիկ են, որոնք զբաղվել են հավաքագրված զինվորականների եւ ոչ բանակային  խմբավորման օղակների միջեւ գործունեության համակարգմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների եւ սպաների մի խումբ պետական հեղաշրջման փորձ արեց։ Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված պուտչականներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Հեղաշրջման պատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ