News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՅԴ-ն դիմել է մեզ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՀՅԴ-ից նամակ ստացել ենք, պատասխանել ենք: Ոչ թե մերժել ենք, այլ գիտեք, որ խմբակցությունները չեն կարող մեկ նստաշրջանի ընթացքում մի քանի նախարարի անվստահություն հայտնել: Գիտեք, որ մենք ֆինանսների նախարարին անվստահություն հայտնել էինք, մերժվել էր: Եկող նստաշրջանում այլ նախարարի վերաբերյալ արդեն պրոցես կար սկսված եւ մենք չէինք կարող միանգամից մեկ այլ նախարարի վերաբերյալ պրոցես սկսեինք: Մեր խմբակցությունը սպառել է իր հնարավորությունը: Երբ մեր հարցապնդումը կքննարկվի, այդ ժամանակ հարցը մանրամասն կներկայացնենք»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե ո՞վ է ամենավատ աշխատող նախարարը, որի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել, Մարուքյանը պատասխանեց. «Դեկտեմբերի նստաշրջանին կիմանաք»:

Տպել
Ամենաշատ