News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այն մարդիկ են խոսում վիրավորանքներից, որոնք տարիներ շարունակ դրա ակունքներում են կանգնած։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Սարգիս Քլոյանի հայտարարությանը, որով նա դիմում էր Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն զգուշացնի՝ դատարան մտնելիս ու դուրս գալիս իրենց չվիրավորեն։

«Կարծիք է ձեւավորվել, որ աջակիցների հետ կապված որոշումներ ընդունողը ես եմ կամ իրենց ինչ-որ բան ասող կամ չասողը ես եմ։ Այդպես չէ։ Երկրորդ՝ հենց այսօր դատարան մտնելուց ինձ վիրավորեցին իրենց աջակիցները, քիչ առաջ էլ մեկը ինձ վիրավորեց,  մշտական բնույթ է կրում, ես ոչ էլ պատասխանում եմ, նենց բաներ են ասում, որ պատասխանելու էլ չի, դրա կարիքն էլ չեմ տեսնում»,-նշեց նա։

Լեւոն Քոչարյանի կարծիքով՝ զավեշտը նրանում է, որ այն մարդիկ են խոսում վիրավորանքից, որոնք դրա հիմքերում են։ «Այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ դրա ակունքներում են կանգնած։ Բա եթե մե՞նք խոսենք՝ մեզ ինչպես են ուզում վիրավորել ու ինչ կարգի ստեր ու հերյուրանքներ են տարածել։ Իհարկե, ոչ ոքի պետք չէ վիրավորել, ես հորդորում եմ այն մարդկանց, որ մեզ են աջակցում, թող չվիրավորեն, եթե իմ խոսքը ինչ-որ ազդեցություն կունենա, թող չվիրավորեն, բայց դա ասում են մարդիկ, որոնք սրա հիմքերում են, զավեշտը դրանում է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ