News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը հանդես է եկել ճանապարհներին էլեկտրասկուտերների համար կանոններ սահմանելու առաջարկությամբ։ Այս մասին հայտնել է The Irish Times թերթը՝ նշելով, որ երթեւեկության այդ միջոցը ավելի ու ավելի հանրահայտ է դառնում իռլանդացիների շրջանում, եւ դրանց որորշ մոդելներ արագության բնութագրերով արդեն մոտենում են մոտոռոլերներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դուբլինյան իշխանությունները, մասնավորապես, առաջարկել են էլեկտրասկուտերների համար համարանիշներ, ինչպես նաեւ դրա վարման քննություններ եւ ապահովագրություն ներդնել։ Պաշտոնյաները նաեւ խորհուրդ են տվել պարտադիր դարձնել սաղավարտների եւ լուսարձակող տարրերով հագուստի օգտագործումը։ Հաշվի առնելով այն, որ տեղի շուկայում լայնորեն ներկայացված են մինչեւ 60 եւ ավելի կմ/ժ արագությամբ ընթացող սկուտերների մոդելները, քաղաքային խորհուրդը հանդես է եկել դրանց երթեւեկության արագությունը մինչեւ 20 կմ/ժ սահմանափակելու եւ անցորդային ճանապարհներով դրանց վարելն արգելելու օգտին։

Դուբլինի իշխանությունների նախաձեռնությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել մոդայիկ եւ տեղափոխման էկոլոգիական միջոցի սիրահարների շրջանում, ինչպես նաեւ միջազգային արտահանող ընկերությունների շրջանում, որոնք ուզում են դուրս գալ իռլանդական շուկա։ The Irish Times-ը հստակեցրել է, որ Իռլանդիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները ԵՄ անդամ վերջին երկրներն են, որտեղ էլեկտրասկուտերների երթեւեկությունը հասարակական ավտոճանապարհներին դեռեւս արգելված է։ Աշխարհի 170 երկրներում սկուտերներ վաճառող ամերիկյան Lime ընկերությունը թերթի հոդվածի իր մեկնաբանություններում նշել է, որ սկուտերների երթեւեկության կարգավորումը պետք է լինի հեծանիվների նմանությամբ՝ առանց համարանիշների, առանց վարորդական քննության, իսկ սաղավարտներն ու լուսավորությամբ հագուստը պետք է խորհուրդ տրվի, ոչ թե պարտադրվի։

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել էլեկտրասկուտերների մեծ պոտենցիալը։ Դրանք կարող են լիցքաթափել ճանապարհային երթեւեկությունը մեգապոլիսներում։ Այսպես, McKinsey խորհրդատվական ընկերության գնահատականներով, Ֆրանսիայում ավտոմոբիլային թրաֆիքի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում միջինը 8 կմ տարածքով տուն-աշխատավայր երթուղուն։ 5-8 կմ տարածությամբ երթեւեկությունը կազմում է Չինաստանում, ԱՄՆ-ում եւ ԵՄ երկրներում ավտոմեքենաների երթեւեկության 50-60 տոկոսը։ Հենց այս հատվածում է, որ էլեկտրասկուտերը կարող է այլընտրանք լինել անհատական տրանսպորտի ավանդական տեսակներին, եւ դրանց տեղաշարժման արդյունավետ կարգավորումը քաղաքների փողոցներում կարեւոր խնդիր է, կարծում են McKinsey-ի փորձագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ