ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է

476.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.22 դրամ (աճել է 0.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.33 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է

7.45 դրամ (նվազել է 0.02 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 258.62 դրամ, ոսկի՝ 22,357.44 դրամ, պլատին՝ 13,674.46 դրամ: