News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բաքո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դատախազական համակարգերի միջև համագործակցության զարգացմանը, այդ շրջանակներում ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների փոխգործակցության, իրավական օգնության մեխանիզմների կատարելագործման հնարավորություններն ու հեռանկարները:

Արթուր Դավթյանը մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստին: Արցախի դատախազներին և դատախազության աշխատակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է, որ Արցախի դատախազությունը կայացել է որպես համակարգ՝ առանցքային դերակատարություն ստանձնելով ողջ դատաիրավական համակարգում և հանդիսանալով Արցախում օրինականության ապահովման, քրեաիրավական ոլորտի բնականոն գործունեության հիմնական երաշխավորն ու շարժիչը: Նաև դրա շնորհիվ Արցախն իր ներքին իրավական կայունությամբ, հանցավորության վիճակի կատարյալ վերահսկելիությամբ, իրավապահ մարմինների փոխհամագործակցության մակարդակով ու համակարգվածությամբ շահեկանորեն տարբերվում է աշխարհի կողմից ճանաչված, այդ թվում նաև տարածաշրջանի շատ երկրներից: Ըստ գլխավոր դատախազի՝ երկու երկրների դատախազությունների միջև նախորդ տասնամյակներին ձևավորվել են հարաբերությունների կայուն ավանդույթներ, որոնք էապես նպաստում են հայկական երկու հանրապետություններում ժողովրդավարական հասարակությունների բնականոն կենսագործունեության և զարգացման համար անհրաժեշտ օրինականության և ներքին իրավական անվտանգության միջավայրի ամրապնդմանը:

Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում նաև  խորհրդակցություն է անցկացրել զինվորական դատախազության դատախազների հետ: Քննարկվել են 2019թ. ընթացքում զինված ուժերի ստորաբաժանումներում հանցավորության վիճակին, միտումներին, արձանագրված հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության ակտուալ խնդիրներին,  զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը առաջնային է համարել կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում, ԶՈՒ այլ ստորաբաժանումներում հանցագործությունների նախականխման և կանխման, զինծառայողների, սպաների և շարքային զինծառայողների միջև հարաբերություններում ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը:

Քրեական գործերի քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հանցագործությունները ծնող պայմանների ու պատճառների վերացման ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների գործադրումը: Ելնելով խորհրդակցության արդյունքներից՝ Արթուր Դավթյանը տվել է կոնկրետ հանձնարարություններ:          

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ