News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Խորհրդակցության ընթացքում ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի և ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի շուրջ հանձնաժողովային քննարկումների արդյունքները: Հանձնաժողովները դրական եզրակացությամբ հավանություն են տվել օրինագծերը հերթական նիստի օրակարգում ընդգրկելուն:

Խոսելով հերթական նիստի օրակարգի նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ կարելի է նախատեսել նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության և ԱՀ Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թվականի տարեկան գործունեության մասին հարցերը:

Հաջորդիվ քննարկվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի պլանավորման և օրակարգ ձևավորելու թեմաները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը նշել է, որ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ