News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դատախազությունը կառավարության բաղադրիչ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ասաց տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն՝ արձագանքելով դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ ներկայացնելու պաշտպանական կողմի միջնորդությանը։

Ըստ Տիգրան Եգորյանի՝ պաշտպանական կողմը չի կարող բացարկ ներկայացնել  այն դատախազին, որն ունի համոզմունք մեղադրական եզրակացության, եւ եկել է դատարան՝ պաշտպանելու այդ մեղադրանքը։

«Այն բոլոր հարցերը, որոնք բարձրացվում են որպես բացարկի հիմք՝ այս դատավարության շրջանակներում եթե դրանք կիրառվեն, դա ոչ թե բացարկի հիմք է դատախազին, այլ կոպիտ ասած՝ պատժելու միջոց։ Դատախազը դատավարության ընթացքում հանդես է գալիս մեղադրանքի կողմում, պաշտպանում է մեղադրանքը։ Այստեղ դատախազության յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարող հայտնվել մեղադրանքը չպաշտպանելու կամքով։ Այստեղ հայտնված ցանկացած դատախազ ունի քրեական գործերի նյութերի վրա հիմնված կոնկրետ համոզմունք, դիրքորոշում եւ այդ դիրքորոշումները պետք է պաշտպանի»։

 Տուժողի ներկայացուցչի խոսքով՝ պաշտպանական կողմի բացարկի նման միջնորդությունն անհիմն է.

«Դատախազությունը կառավարության բաղադրիչ է։ Ցանկացած պետությունում քաղաքական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձիք ունեն նաեւ պետության քրեական քաղաքականության շրջանակներում համապատասխան առաջնահերթություն  եւ այլն։ Եթե քաղաքական իշխանության փոփոխության հետեւանքով այդ առաջնահերթությունները փոփոխության են ենթարկել, դա կոչվում է ոչ թե քաղաքական պատվեր կատարել, այլ  դա կոչվում է պետության քաղաքականության վերանայում։ Եթե պաշտպանության կողմը համարում է, որ, ենթադրենք, դատախազությունը թերացել է նախորդ 10 տարիների ընթացքում, դա էլի բացարկի հիմք չէ»։

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատախազ Բիշարյանի բացարկի մասին։ Փաստաբանի խոսքով՝ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմքեր չէր տեսնում Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու համար։ «Հետագայում դատախազը հանկարծ ձերբակալության հիմքեր տեսավ։ Թեեւ հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել մեղադրանքի համար, հայտնի էին նաեւ նախկինում՝ դա 0038 հրամանն է, ԱԴ մտցնելը։ Եվ անգամ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը։  Սա վկայում է դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին՝ քաղաքական իրավիճակի փոխվելու հետեւանքով»,- ասել է փաստաբանը։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը։ Դատավորը որոշումը կարդաց կիսադատարկ դահլիճում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ