News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ բոլորի համար են սպասելի նման տեսակ որոշումները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ ներկայացնելու իրենց միջնորդությանը։ Նշենք, որ քիչ առաջ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Պաշտպանի խոսքով՝ նոր միջնորդություն կներկայացնեն, թե ոչ՝ ընթացքը ցույց կտա։

«Այս փուլը կոչվում է միջնորդությունների փուլ. դատավարության իմաստներից մեկը նաեւ այն է, որ այս փուլում հնարավոր բոլոր տեսակ միջնորդությունները քննարկվում են, ընթացք եւ լուծումներ են ստանում, տվյալ պարագայում Դանիբեկյանի նախագահությամբ առավելապես մերժվում են, բայց ամեն դեպքում գործընթացն ինքնին պահանջում է որոշակի հարցերի պարզում։ Եթե կա դատախազ, որը բացարկի ենթակա է, դրա չբարձաձայնումը ինքնին օրենքով ստեղծված դատարան կոնցեպտի խախտում է լինելու, այսինքն դա անել հնարավոր չէ, իսկ պաշտպանական կողմն առհասարակ ունի պարտականություն նման հարցեր բարձրաձայնելու»,– ասաց Վարդեւանյանը։

Արամ Վարդեւանյանը հիշեցրեց նաեւ խորհրդարանում 2018 թվականի լսումները՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանի հետ. «Այս պարագայում հանրություն ինքը տեղեկացված էր թե խորհրդարանում 2018 թվականի լսումներից, թե պարոն Բիշարյանի հայտնած հրապարակային կարծիքների մասին, որոնք, կարելի է ասել, շատ կտրուկ, անհասկանալի եւ հենց կողմակալությանը հարիր ձեւով փոփոխվեցին, բայց դե դատարանը կրկին անգամ մերժեց»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատախազ Բիշարյանի բացարկի մասին։ Փաստաբանի խոսքով՝ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմքեր չէր տեսնում Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու համար։ «Հետագայում դատախազը հանկարծ ձերբակալության հիմքեր տեսավ։ Թեեւ հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել մեղադրանքի համար, հայտնի էին նաեւ նախկինում՝ դա 0038 հրամանն է, ԱԴ մտցնելը։ Եվ անգամ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը։ Սա վկայում է դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին՝ քաղաքական իրավիճակի փոխվելու հետեւանքով»,- ասել է փաստաբանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ