News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook-ը, Google-ը եւ Amazon-ը կապիտալիզմի նոր տարբերակ կստեղծեն, որը հիմնված կլինի լրտեսության վրա: Նման կարծիք է հայտնել Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսոր Շոշանա Զուբոֆը, հաղորդում է HughTech+-ը:

Նա ասել է, որ «մենք երկար տարիներ հիացել ենք այն հնարավորություններով, որոնք տրամադրել են ինտերնետ ընկերությունները»: Սակայն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի եւ կեղծ նորությունների տարածման հետ կապված սկանդալից հետո շատերը սկսել են գիտակցել, որ այդ հնարավորությունների համար պետք է մեծ գին վճարել:

Նա վստահ է, որ Facebook-ը, Google-ը եւ Amazon-ը ոչ միայն պարզապես հավաքում են մեր տվյալները, այլ կապիտալիզմի նոր տարբերակ են ստեղծում, որը նա անվանել է լրտեսական կապիտալիզմ:

Նրա խոսքով՝ այդ գաղափարախոսությունն ուղղակիորեն սպառնում է ժողովրդավարությանը:

«Վատագույն դեպքում մարդկությանը սպասվում է ժամանակակից Չինաստանը հիշեցնող հանրություն, որտեղ հսկում են յուրաքանչյուրին: Այն քչերը, որոնք հրաժարվում են իրենց տվյալներով կիսվել ընկերությունների հետ, պարզապես կզրկվեն կարեւորագույն ծառայություններից»,- ասել է Զուբոֆը:

Խնդիրն այն է, որ «լրտես կապիտալիմը» նման չէ ազատ շուկայական կապիտալիզմին, որին աջակցում է հետազոտողը: Բացի այդ, մի քանի կորպորացիաների գերակայությունը միայն սահմանափակում է նորարարությունների զարգացումը:

Զուբոֆը վատատեսորեն է գնահատել ինքնակարգավորման նկատմամբ տեխնոլոգիական հսկաների կարողությունը: Նա կարծիք է հայտնել, որ «լրտես կապիտալիմի» դեմ պայքարի համար անհրաժեշտ է ավելի կոշտ օրենսդրական բազա կիրառել: Օրինակ, առանց տեղեկացնելու մարդու մասին տեղեկատվության հավաքումը պետք է արգելվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ