News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակառտար Գեղամ Գեւորգյանը իր աշխատասենյակի մոտ բողոքի նստացույց անցկացնող ուսանողներին փոխանցել է, որ նրանց հետ հանդիպելու ժամանակ չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերևի համակարգող Էդուարդ Գալստյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակցի միջոցով է ռեկտորի պաշտոնակատարն այդ լուրը փոխանցել։

«Անվտանգության աշխատակցին խնդրել էինք, որ ռեկտորին փոխանցի որ մենք ուզում ենք լրագրողների ներկայությամբ բաց հանդիպում ունենանք իր հետ, սակայն նա ասել է, որ ժամանակ չունի։ Մենք այնքան ժամանանակ կմնանք այստեղ մինչեւ, որ հանդիպենք իր հետ»,– ասաց Գալստյանը։

Էդուարդ Գալստյանը «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամների հետ այսօր առավոտից գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ է։ Ուսանողները դժգոհում են ռեկտորին ուղղված իրենց նամակի պատասխանից։

«Երեկ մենք սպասեցինք ռեկտորին, որպեսզի նա պատասխանի մեր հարցերին, սակայն նա եկավ եւ չպատասխանեց, դրա համար որոշեցինք այսօր ակցիան տեղափոխել նրա աշխատասենյակի առաջ։ Մենք պահանջում ենք ռեկտորի հետ հանդիպում, որի ընթացքում հնչեցնելու ենք մեզ հետաքրքրող ամենակարեւոր հարցը, թե ինչո՞ւ օրենքի նախագծում ներառված կետերն առանձին փաթեթով չի քննարկվում համալսարանի գիտխորհրդում եւ ինչո՞ւ է փաստացի մեժվել քննարկման առաջարկը»,– ասաց Գալստյանը։

Նշենք, որ ուսանողները նախօրեին հայտարարել էին, որ աշխատանքային ժամերին նստացույց կանեն նշված վայրում, մինչև Գեղամ Գեւորգյանը ընդունի իրենց: Պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղվա նամակն է, որի պատասխանը իրենց չի գոհացրել: Նամակով նրանք Գեղամ Գեւորգյանից պահանջել էին գիտխորհրդի նիստ հրավիրել քննարկելու համար ոչ միայն բուհերում նոր նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դառնալը, այլև դասախոսների հետ  համդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պահվածքը: Ռեկտորը պատասխան նամակով հայտնել է, որ վիճահարույց օրենքի նախագծի շուրջ դասախոսական կազմի առարկություններն ուղարկվել են նախարարություն, իսկ երկրորդ կետի շուրջ նշել է, որ իրենք նման լիազորություն չունեն:

Հիշեցնենք, որ ուսանողները վերսկսել են երկու շաբաթվանից հետո դադարեցրած դասադուլը, սակայն ոչ բոլորն են մասնակցում դրան. թեկուզ կիսադատարկ լսարաններով, բայց Հայ բանասիրության ֆակուտետում դասեր անցկացվում են: Դասադուլին մասնակցող ուսանողները ամբողջ ընթացքում բացականեր են ստացել:

Հիշեցնենք, որ  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց: Հանդիպման վերաբերյալ դատապարտող դիրքորոշում հայտնելու պահանջով նրանք նախորդ շաբաթ դիմում էին  հանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ