News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Bentley ընկերության Mulliner բաժանմունքն աշխատում է էքսկլյուզիվ ավտոմեքենայի ստեղծման վրա: Ինսայդերները վստահ են՝ դա կլինի բաց կոկպիտով գրանդ-տուրեր, EXP 100 GT կոնցեպտի մոտիվներով եւ հագեցած W12 շարժիչով, գրում է Motor-ը:

Autocar պարբերականի տվյալներով՝ «բարկետան» կթողարկվի գերփոքր քանակով՝ մոտ 12 օրինակ, եւ կարժենա 1,5 մլն ֆունտ սթեռլինգ: Արտաքնապես գրանդ-տուրերը հիշեցնում է EXP 100 GT կոնցեպտը, որը ներկայացվել է բրենդի 100-ամյա հոբելյանի շրջանակում:

Գնի եւ քանակի պատճառով էքսկլյուզիվ Bentley-ն հիմնական գծից առանձնացված կլինի, սակայն տեխնիկապես կհիշեցնի նույն Continental GT-ն: Ծալովի կափարիչի տակ կտեղադրվի 6,0 լիտրանոց W12 շարժիչ, կուպեում բիտուրբոշարժիչը ապահովում է 635 ձիաուժ եւ 900 Նմ: Հավանաբար, կլինի լրիվ շարժակ:

Ինչ վերաբերում է ոգեշնչման աղբյուրին՝ EXP 100 GT-ին, այն չափազանց հեղափոխական է, որպեսզի նման տեսքով մտնի շարքի մեջ: Չնայած որոշ լուծումներ կարելի տեսնել ապագա ավտոմեքենաներում: Օրինակ վիրտուալ օգնականը՝ Bentley Personal Assistant, որը կարող է սալոնի ներսում ստեղծել բաց տանիքով ուղեւորության զգացողություն կամ սալոնի լուսավորման եզակի համակարգ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ