Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եթե փաստեր ուներ և ասելիք ուներ, ապա պաշտոն զբաղեցրած ժամանակ պետք է այդ մասին ասեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Եթե ինքը նման փաստեր ուներ և ասելիք ուներ, ապա պաշտոն զբաղեցրած ժամանակ պետք է այդ մասին ասեր։ Ին մոտ տպավորություն է, որ նա նեղացած տղայի դերն է բռնել։  Եթե ես այսօր դժգոհ եմ որևէ ընթացակարգից, ես այսօր պետք է ասեմ։ Պայմանական ասեմ՝ ես լինելով Ազգային ժողովի պատգամավոր տեսնում եմ, որ ընդունվող օրենքները սխալ են, ես լռում եմ, ձայն չեմ հանում, այնուհետև դուրս եմ գալիս պաշտոնից, ասում եմ՝ էս ինչ եք արել Ազգային ժողովում, էս ինչ օրենքներ եք ընդունել, նորմալ չի»,- նշեց նա։

Հարցին՝ ինչ է կարծում՝ արդյոք Բաց հասարակությունների հիմադրամը վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը, ինչպես հայտարարում էր Վանեցյանը, պատգամավորն արձագանքեց․  «Սորոսի գրասենյակի վտանգ ներկայացնելու հայտարարությունն ինձ համար անձնապես ծիծաղելի է, որովհետև Սորոսի գրասնեյակը գործում է տարիներ շարունակ, բա ինչի  իրենց իշխանության ժամանակ այդ թվում պետական կառույցները Սորոսի գրասենյակից գումարներ էին ստանում, ձայն չէին հանում։ Չտեղեկացված մարդու համար գուցե դա ինչ-որ խնդիր երևա, բայց տեղեկացված մարդու համար հասկանալի է, որ չկա նման բան»։