News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղեկությունն այն մասին, թե, իբր, ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») ընկերությունը ՀՀ ՊՆ-ից հրաձգային շուկայում մենաշնորհ է պահանջել՝ փամփուշտի գործարանի կառուցման դիմաց, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը:

Ավելի վաղ հայկական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ORSIS ընկերությունն առաջարկել է Հայաստանում ռուսական ներդրումներով փամփուշտի արտադրության գործարան կառուցել: Դրա դիմաց ռուսական ընկերությունը, իբր, ՀՀ ՊՆ-ից 10 տարվա մենաշնորհ է պահանջել եւ մերժվել է:

«Ինչպես հայտնի է, ՊՆ-ի հետ բացառապես ռուսական ներդրումներով ORSIS փամփուշտի գործարան կառուցելու մասին բանակցություններ են ընթացել: Սակայն վերջին շրջանում մենք հայկական ԶԼՄ-ներում տվյալ հարցով շահարկումներ ենք տեսնում: Դա բացարձակ անհիմն է, հայկական կողմի հետ մեր բոլոր հանդիպումները գրանցված են արձանագրությամբ եւ նամակներով, մենք երբեւէ մենաշնորհ չենք պահանջել, չնայած նրան, որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, եթե ներդրողը ներդրումներ է կատարում արդյունաբերության ոլորտում, որն այդ երկրում դե-ֆակտո բացակայում է, ապա որոշակի արտոնություններ խնդրելու իրավունք ունի»,- ասել է Զլոբինը:

«Այդ իրավիճակով հետաքրքրվել են շատ քաղաքական գործիչներ, բիզնեսի ներկայացուցներ եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում: Մենք շփումներ ենք ունեցել ՌԴ-ում հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների հետ, որոնք մեզ աջակցել են: Հուսով եմ՝ մոտ ապագայում արդյունավետ երկխոսություն կհաստատենք: Ստեղծված իրավիճակը մեզ զարմացնում է՝ հաշվի առնելով ՀՀ ԶՈւ-ի հետ մեր դրական փորձը, զենքի մատակարարումներն ու տեղի անձնակազմի վերապատրաստումը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «Քննչական կոմիտեում գործի քննությունը անարդարացիորեն երկար է տեւել՝ 4 ամիս, որի ընթացքում կոնկրետ կասկածյալի անուն չի նշվել, եւ գործը ձգձգվում է»:

ORSIS-ի պահանջով հետաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն՝ հավելել է Զլոբինը: «Ինչպես հայտնի է, մենք երկու պաշտոնական հարցում ենք ուղարկել ՊՆ եւ մինչ այժմ պատասխան չենք ստացել: Նոյեմբերի 20-ին մենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանին խնդրել ենք հանդիպման հնարավորություն տալ եւ քննարկել այդ հարցը: Իրավաբանների պահանջով, որոնք ներկայացնում են Երեւանում մեր շահերը, այդ գործը ՔԿ-ից տեղափոխվել է ՀՔԾ: Դրա պատճառներից մեկն այն է, որ հայկական ռազմական գերատեսչության ղեկավարի հարազատներից մեկը ՔԿ բարձրաստիճան պաշտոնյա է»,- ասել է նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ