«Ամերիկյան բանակի խելահեղ գիտնական» զինվորական բլոգը հրապարակել է «Կիբորգ-զինվոր 2050» զեկույցը, որտեղ Պենտագոնը նշում է ապագայի կենսաբանական զինվորներին ուժեղացնելու հեռանկարային տեխնոլոգիաները։ 30 տարվա ընթացքում այդ ամենն իրականություն կդառնա, հավատում են ռազմական գիտնականները, ներառյալ տելեպատիան եւ սենսորային գործառույթները, գրում է HighTech+-ը։
Զեկույցը պատմում է այն մասին, թե ինչի հաշվին են ներկայիս մարտիկները վերածվելու ապագայի սուպերզինվորների։
Ուժեղացման համար առավել հեռանկարային ուղղությունները չորսն են՝ գերտեսողություն, գերլսողություն, մկանների վերականգնում եւ դրանց ծրագրված վերահսկողություն, ինչպես նաեւ՝ տելեպատիա։
Գերտեսողության եւ «մարտադաշտում իրադարձությունների մասին տեղեկացվածության բարձրացման» համար արդեն ակտիվորեն «խելացի» լինզաներ են մտածում։ Հեռանկարում նման լինզան կփոխարինի գիշերային տեսողության հսկայական սարքերին, հեռադիտակներին եւ լազերային հեռաչափերին։ Եւ AR-նշումների օգնությամբ կնշի նպատակները ու կկորդինացնի գործողությունները մարտադաշտում։
Մկաններն ուժեղացնելու համար գիտնականները առաջարկում են օպտոգենետիկներ, այսինքն նյարդային բջիջների ծրագրավորում դրանց մեջ լույսի հանդեպ զգայուն տարրերի ներդրումից հետո։
Գերլսողությունը, ի տարբերություն տեսողության, ավելի սուր կդառնա միայն որոշակի պահերի։ Ոչ պակաս կարեւոր խնդիր է բարձր աղմուկներից, պայթյուններից եւ կրակոցներից ականջները պաշտպանելը։ Ինչպես եւ գիշերային տեսողության դեպքում այստեղ գլխավորը ուղղությունն է՝ այժմյան հսկայական լուծումների մանրացումը։
Վերջապես, փոխգործակցության մեջ իսկական հեղափոխություն է խոստանում երկկողմ տելեպատիան՝ տեխնոլոգիա, որի իրականացումը դեռեւս մշուշոտ է։