News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը ձգտում է բարձրացնել երկրում գյուղատնտեսական արտադրանքի որակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մենք աջակցում ենք ճիշտ սնվելու կարեւորության թեզիսը, քանի որ դա կապված է մարդու առողջության, կրթական գործընթացի արդյունավետության եւ աշխատանքի արտադրողականության հետ։ Այդ իմաստով իշխանությունների քաղաքականությունը կապված է գյուղատնտեսական շուկան որակյալ արտադրանքով ապահովելու եւ չափանիշները վերանայելու ձգտման, տնտեսվարող սուբյեկտների համար համապատասխան որակի արտադրանք տալու պայմաններ ստեղծելու հետ»,- նշեց նա։

Նրա խոսքերով, այս բոլոր օղակները կապված են առանձին հաստատությունների գործառույթների հետ, սակայն ընդհանուր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի ապահովվի այնպիսի միջավայր, որտեղ արտադրողը կկարողանա առաջարկել այնպիսի որակի սնունդ, որը օգտագործելով՝ Հայաստանի քաղաքացին կկարողանա նվազեցնել առողջության հետ կապված խնդիրների ծագումը եւ բարձրացնել կյանքի մակարդակը։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել է միջազգային համաժողով՝ նվիրված սննդի արտադրության մեջ ներդրումների հնարավորություններին եւ ձեռներեցության զարգացմանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԿ ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշեւիչը, Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Համաժողովը կազմակերպվել էր իտալական խոհանոցի շաբաթվա շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ