Porsche ընկերությունը հրապարակել է հատուկ Star Wars տիեզերքի համար ստեղծված տիեզերանավի նոր պատկերներ։ Թռչող սարքը կհայտնվի ֆիլմի հաջորդ «Աստղային պատերազմներ․ Սքայուոկեր։ Արեւածագ» անվանումով սերիայում, հայտնում է Autonews-ը։
Գերմանական ապրանքանիշի գլխավոր դիզայներ Միխաել Մաուերը նշել է, որ տիեզերաթիռի ստեղծման գործընթացը շատ հետաքրքիր էր, եւ որ Lucasfilm-ի եւ Porsche-ի աշխարհներն ընդհանուր շատ բան ունեն։ Բացի այդ, մասնագետն ընդգծել է, որ երկու կողմերը կարողացել են համագործակցությունից մեծ օգուտներ քաղել։