News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ինչպես կառավարությունը՝ դատախազությունը ևս, առանձին սահմանադրական մարմին է, երկուսն էլ սահանված են Սահմանադրության առանձին՝ այդ մարմիններին նվիրված գլուխներում, երկուսի լիազորություններն էլ հստակ սահմանված են Սահմանադրությամբ: Մասնավորապես՝ Սահմանադրության 8-րդ գլուխը սահմանում է, որ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Այնուհետև՝ սահմանվում են դատախազության լիազորությունները: Մասնավորապես՝ դատախազությանն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ հարուցում է քրեական հետապնդում, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ»։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, «Մարտի 1-ի» գործով տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի երեկվա նիստում արած հայտարարությունը, համարում է հակասահմանադրական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետը։

Նշենք, որ երեկվա դատական նիստին Տիգրան Եգորյանն իր ելույթում նշել էր, որ «դատախազությունը կառավարության բաղադրիչն է»։

«Ամենամեղմ որակումը, որ կարող եմ տալ՝ համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ, քանի որ այն հակասում է ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներին։ Ուստի՝ այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ «դատախազությունը կառավարության բաղադրիչն է» հակասահմանադրական է: Նմանաբովանդակ հարցերը տեսական քննարկման առարկա կարող են հանդիսանալ, և, այո՛, տեսության մեջ անգամ առկա են գիտական մեկնաբանություններ՝ դատախազության գործադիր իշխանության մաս հանդիսանալու վերաբերյալ, սակայն կրկնում եմ, որ դա չի բխում ՀՀ ներկայիս իրավակարգավորումներից: Միջազգային փորձին անդրադառնալիս՝ ևս ականատես կլինենք, որ որոշ երկրներում, առկա են մեր դեպքին համանման կարգավորումներ, այսինքն՝ դատախազությունն առանձին սահմանադրական մարմին է, և կան երկրներ, որտեղ դատախազությունը գործադրի կազմում է նախատեսված:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ