News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Բիշքեկ, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների հետ համատեղ կքննարկի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Օդանավակայանում Պուտինին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ օրակարգում տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման, ՄԱԿ-ի հետ գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման ոլորտում փոխգործակցության եւ ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերն են։ Մասնակիցները կքննարկեն նաեւ կազմակերպության ռազմական պոտենցիալի զարգացման եւ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմների կատարելագործման հարցերը, այդ թվում տեղեկատվական անվտանգության ոլորտում, Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ղրղզստանի նախագահ  Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ։ Կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Մի շարք հարցեր, մասնավորապես՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով։ ՀԱԽ լիագումար նիստը տեղի կունենա արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ։

2019-2020 թվականներին Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում։ Ակնկալվում է, որ Պուտինը կհայտարարի ՌԴ առաջնահերթությունները հաջորդ միջնստաշրջանայն փուլի համար։ Օրակարգում ներառված է 17 հարց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ