News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ-ն մեծ քանակությամբ ոստիկաններ է մոբիլիզացրել խորհրդարանի տարածքում՝ ընդդիմության հայտարարած հերթական ցույցի առնչությամբ, տեղեկացնում է «Sptunik-Գրուզիա»-ն։

Խորհրդարանի մուտքերի մոտ անցումը փակված է երկաթե կոնստրուկցիաներով։

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները եւ ակտիվիստները արդեն սկսել են հավաքվել Ռուսթավելու պողոտայում, Վրաստանի խորհրդարանի առջեւ, որպեսզի հերթական անգամ «մեծ անհարմարություն» ստեղծեն կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորների համար։ Ցուցարարները հավաքվում են Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ, խորհրդարանից ոչ հեռու։

Բողոքի ակցիաները Թբիլիսիում չեն դադարում նոյեմբերի 14-ից։ Այդ օրը խորհրդարանում ձախողվել էր իշխանությունների խոստացած ընտրական բարեփոխումը։ Կառավարող կուսակցության մեծամասնական պատգամավորների բողոքի պատճառով ձայները չբավականացրին խառը ընտրահամակարգից համամասնականի (ընտրացուցակներով) անցնելու մասին օրինագծի ընդունման համար։

Ընդդիմությունը հայտարարում է, որ բողոքի ալիքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի համամասնական ընտրակարգով։ Իսկ իշխանություններն ասում են, որ այլեւս չեն վերանայի ընտրական օրենսդրությունը, եւ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականին։

Ինչպես ասել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, ընդդիմադիրները փորձում են ստիպել ոստիկանությանը ուժ կիրառել։ Այդպես եղավ նոյեմբերի 18-ին, երբ ակցիայի մասնակիցները, որոնց թույլ էին տվել տակառներ եւ փայտ բերել տաքանալու համար, բայց նրանք սկսեցին այդ փայտերը նետել նախարարության աշխատակիցների վրա։ Մի քանի ոստիկաններ տուժեցին։ Հենց այդ պատճառով նոյեմբերի 25-ի ակցիայի ժամանակ ցուցարարներին թույլ չտվեցին բերել այդ առարկաները։

«Նրանք ցանկանում էին, որ մենք կռվենք նրանց դեմ, ծեծենք, բայց մենք դա չենք անում։ Առավելագունը փորձում ենք հետ մղել նրանց։ Մենք ոստիկաններ ենք եւ կկանգնենք այնքան, ինչքան պետք է։ Կկանգնենք պաշտպանելու քաղաքացիներին, բոլոր քաղաքացիներին, այդ թվում ցուցարարներին»,- ասել է Գոմելաուրին լրագրողներին կառավարության նիստն սկսվելուց առաջ։

ՆԳՆ-ն երկու անգամ խորհրդարանի մոտ հատուկ ջոկատներ է տարել եւ գործի դրել ջրցաններ, որովհետեւ ցուցարարները փակել էին շենքի մուտքերը։ Չնայած դրան՝ հատուկ ջոկատայինները միայն հետ են մղել բողոքի ակցիայի մասնակիցներին, տուժել է մի քանի մարդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Ամենաշատ