News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:

Կառավարությունը թույլ տվեց նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ՍՊԸ-ից:

Նշված ծառայությունների վճարման ծախսերը կազմում է 180 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի Ինժեների պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով՝ ԵՄ Հարեւան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհի (NIF Grant) շրջանակներում` Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ)  եւ «Սպեա Ինջինիերինգ» եւ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության միջեւ կնքվել է ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պայմանագրի  գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. սեպտեմբերի 12-ին, մինչդեռ  եւ ԵՆԲ-իհետ տեղի ունեցած բազմաթիվ բանակցությունների արդյունքում պարզվել է, որ ԵՆԲ-հնարավոր չի համարում դրամաշնորհի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը եւ հետեւաբար «Սպեա Ինջինիերինգ» եւ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության հետ կնքված ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագրի երկարաձգումը։

Հասանելի այլ աղբյուրներից ինժեներական ծառայությունները ֆինանսավորելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին, սակայն2019թ. սեպտեմբերի 4-ին ԱԶԲ գրասենյակում տեղի ունեցած տեսազանգի ընթացքում պարզաբանվել է, որ ԱԶԲ կողմից Ինժեների ծառայությունների ֆինանսավորումը հնարավոր չէ:

Այնուհետ՝ԵՆԲ-ի հետ քննարկվել է ինժեներական ծառայությունները ՀՀ եւ ԵՆԲ-ի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ֆինանսական պայմանագրի շրջանակներում ֆինանսավորելու հնարավորության հարցը:

Թեպետ հիշյալ ֆինանսական պայմանագրում խորհրդատվական ծառայությունների բաղադրիչ առկա չէ, սակայն ԵՆԲ-ն համաձայնվել է Ինժեների ֆինանսավորումն իրականացնել ֆինանսական պայմանագրի միջոցների հաշվին՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների բաղադրիչից՝ պահանջելով կազմակերպել ինժեներական ծառայությունների ձեռքբերման նոր գնման գործընթաց։ Մինչդեռ, նոր ինժեներական  ծառայությունների  գնման գործընթացը կարող է տեւել մոտ 9 ամիս, քանի որ ընթացակարգերը կազմակերպելու է միջազգային գնման ընթացակարգերի պահանջներին համապատասխան, իսկ նշված ժամանակահատվածում կապալառուն հարկադրված է լինելու դադարեցնել շինարարական աշխատանքները,ինչը պատվիրատուի համար բացասական ֆինանսական, իրավական հետեւանքների պատճառ կարող է հանդիսանալ:

Արդյունքում, նկատի ունենալով, որ շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, իսկ կապալի պայմանագրի համաձայն շինարարական աշխատանքների ընթացքում Ինժեների ներգրավվածությունը պարտադիր պայման է, ուստի ծագել է տեխնիկական հսկողության ծառայությունների գնման անհետաձգելի պահանջ, որը պատվիրատուն չէր կարող օբյեկտիվորեն կանխատեսել, մասնավորապես պատվիրատուն չէր կարող կանխատեսել ԵՆԲ-ի կողմից պայմանագրի չերկարաձգման հանգամանքը:

Իսկ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անընդունելի է, քանզի կհանգեցնի շինարարական աշխատանքների դադարեցմամը՝ հետեւաբար ողջ Ծրագրի ձգձգմանը:

Այս որոշումը թույլ կտա ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունը եւ շարունակականությունը եւ  Ծրագրի բնականոն ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ