News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները երկրի հարավային նահանգներում՝ Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության վրա գրոհից եւ հրդեհումից հետո։ Ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը, միջոցներն ուժեղացվել են Բասրայում եւ Քերբելայում, որտեղ նույնպես կան Իրանի հյուպատոսական ներկայացուցչություններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էն Նաջաֆում մտցվել է պարետային ժամ հյուպատոսության դեմ գրոհից հետո։ Ցուցարարների մի խումբ այրել է շենքի մուտքը։ Կրակը տեղափոխվել է շենքի մնացած հատվածներ։ Ներկայում հրշեջները փորձում են մարել կրակը, հյուպատոսության շենքը լրիվ հոսանքազրկված է։ Ինչպես հաղորդել է As Sumaria հեռուստաալիքը, իրանական ներկայացուցչության վրա գրոհից հետո անվտանգության ուժերը հեռացել են համալիրից, եւ այն այժմ ոչ մեկի կողմից չի պահպանվում։ Շենքի առջեւ նախկինի պես ցուցարարների խումբը փորձում է խոչընդոտել հրշեջ մեքենաներին մոտենալ այրվող շենքին։

Քաղաքում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ հինգշաբթի այնտեղ հանգստյան օր է հայտարարվել պետական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար, բացի առողջապահության եւ ներքին գործերի մարմիններից։

Առաջին անգամ չէ, որ իրաքցիները գրոհում են իրանական հյուպատոսությունների շենքերը երկրում՝ ի նշան բողոքի Թեհրանի քաղաքականության եւ Իրաքի ներքին գործերին միջամտության դեմ, բայց առաջին անգամ դա տեղի ունեցավ Էն Նաջաֆում։ Մինչ այդ բազմիցս այրվել է Իրանի հյուպատոսությունը Բասրայում։ Փորձեր են արվել հարձակվել նաեւ Քերբելայի հյուպատոսության վրա։ Նոյեմբերի սկզբին ագրեսիվ տրամադրված երիտասարդների խումբը փորձել է մտնել Իրանի հյուպատոսության տարածք, բայց կոշտ դիմադրության է հանդիպել անվտանգության ուժերի կողմից։

Թեհրանը բազմիցս կոչ է արել Իրաքի իշխանություններին միջոցներ ձեռնարկել դիվանագիտական օբյեկտների անվտանգության ապահովման համար։ Քերբելայում հյուպատոսության վերջին գրոհի փորձից հետո իրանցի դիվանագետները կոչ են արել հայրենակիցներին չմեկնել Իրաք, այդ թվում ուխտագնացության համար սրբավայրեր, որոնք, մասնավորապես, գտնվում են այդ քաղաքում։

Բողոքի ակցիաներն Իրաքում չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ քաղաքների փողոցներ դուրս եկան մարդիկ, որոնք դժգոհ էին կենսապայմանների վատացումից, գործազրկությունից եւ կոռուպցիայից։ Գրեթե ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով։ Բողոքողները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 350 մարդ, 15 հազար մարդ տուժել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ