News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Renault խումբը Հռոմի Ֆրանցիսկոս պապին է հանձնել բացառիկ քրոսովեր՝ Dacia Duster։ Ամենագնացը կառուցվել է Dacia-ի ռումինական մասնաճյուղի  անհատական պատվերով՝ Romturingia ատելիեի հետ համագործակցությամբ։ Dacia-ի հիմքի վրա ստեղծված «Պապամոբիլը» արտաքնապես տարբերվում է սովորական «Դասթերներից» ապակե վերնակառույցով եւ փոքրացված քլիրենսով, տեղեկացնում է Motor-ը։

Հովվապետի ամենագնացը փղոսկրի գույնի է եւ ունի մարմնագույն սրահ։ Հատուկ Հռոմի պապի համար Duster-ում հետին նստելատեղը կաշվից է, բայց ավելի մեծ հարմարավետությամբ, իսկ տանիքին մեծ լյուկ կա արարողակարգային միջոցառումների համար։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի նոր մեքենան հանձնել է Ռումինիայում Renault խմբի ղեկավար եւ Dacia-ի գլխավոր տնօրեն Քրիսթոֆ Դրիդին, ինչպես նաեւ կոնցեռնի իտալական մասնաճյուղի թոփ մենեջեր Քսավիե Մարտինեն։

Dacia ընկերությունը չի նշում «Պապամոբիլի» տեխնիկական բնութագրերի մասին. արտադրողը սահմանափակվել է հայտարարությամբ, որ ամենագնացի ճանապարհային լուսաշերտը փոքրացվել է 30 միլիմետրեով սրահում հարմարավետության համար։ Դատելով արտաքին տեսքից՝ որպես հիմք վերցվել է եվրոպական «Դասթերի» բենզինային թոփ տարբերակը՝ 150 ձիաուժ շարժիչով, 1,3 լիտր ծավալով։

Հռոմի պապը հայտնի է իր համեստությամբ եւ ճգնավորի մոտեցմամբ տրանսպորտին։ Ի տարբերություն իր նախորդների, որոնք օգտագործում էին Mercedes-Benz եւ Range Rover, ինչպես նաեւ հատուկ լիմուզիններ, Ֆրանցիսկոս պապը խնայողական մեքենաներով է երթեւեկում։ Առօրյա կյանքում հովվապետն օգտագործում է Ford Focus, հանդիսավոր դեպքերում նախընտրում է Jeep Wrangler, Nissan NP300 կամ Fiat 500L։

2017 թվականին Volkswagen կոնցեռնը Հռոմի պապին նվիրեց Lamborghini Huracan սպորքար։ Հովվապետն ընդունեց շքեղ նվերը, օծեց այն, դրեց իր ինքնագիրն ու եկեղեցուն հանձնարարեց կուպեն աճուրդի հանել։ Huracan-ից ստացված 715 հազար եվրոն ուղարկվեց բարեգործության նպատակների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ