News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ոչ մի դրական պատասխան, ոչ մի լուծում չենք ստացել, այդ պատճառով կրկիրն կառավարության դիմաց ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Ես նույնիսկ գնացել եմ նրան, որ 30 միլիոնի փոխարեն տան կերակրողին կորցնելու թոշակ, բայց  ես չարաչար սխալվել եմ։ Ոչ մի դրական պատասխան, ոչ մի լուծում չստացա։ Այսօր ժողովուրդը զանգեց, որ տիկին Մարգարիտա, մենք կառավարության շենքի դիմաց ենք, դուք ո՞ւր եք, ես նորից միացա իմ ժողովրդին, մինչև վերջ՝ քոռ լինեմ, թե թոփալ, ինչքան կուզեն, վարկաբեկեն, մեր պահանջն արդարացի է»,-ասաց նա։

Խաչատրյանը շեշտում է՝ պետք էր առաջնահերթություն տրվեր բանակում զոհվածների ընտանիքներին․  «Մենք էլ կարող ենք դիմել Եվրադատարան, թե որ կարգավիճակով մեր երեխեքին տարան, սպանին, բերին տվին մեզ։ Մենք տեղեկանք ենք ուզում Ֆինանսների նախարարությունից, թե ինչի են գումար դուրս գրել և տրվել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին։  Զոհվածի ընտանիքներին առաջմնահերթությունը պետք է տրվեր, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին»։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ կարծիք հայտնեց, որ մեղքի զգացողությունից ելնելով է կառավարությունը առաջնահերթություն տվել «Մարտի 1-« զոհերին․ «Մեղքի զգացողություն է, ես այսպես եմ պատկերացնում»։

Հիշեցնենք, որ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է  2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։ Մ.Խաչատրյանը նշում է, որ իրենք բարձրացրել են 6646 զոհվածների խնդիրներ, ծնողների մեծ մասը ծերության շեմին են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ