Քննարկում ենք, որպեսզի չլինեն սակագների այնպիսի թռիչքներ, որոնք կարող են բեռ դառնալ սովորական սպառողի եւ տնտեսության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունների ձեւաչափը եռակողմ է (Հայաստանի, Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության միջեւ)։ Գրիգորյանն ընդգծեց, որ բանակցություններ են վարվում այդ թվում նաեւ այլ երկրներից գազ գնելու շուրջ։ «Բայց ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք եւ հաշվի առնենք»,- ամփոփել է նա։











