News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Այս մասին այսօր Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր պետությունների ղեկավարները Ստանիսլավ Զասին շնորհավորել են 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ»,- ասել է նա:

Սեմերիկովի խոսքով՝ կազմակերպությունում նախագահությունն անցնում է Բելառուսին՝ համաձայն ՀԱՊԿ հաստատված կանոնների, երբ երկրները, որոնց ներկայացուցիչները ղեկավարում են դաշինքը, փոխարինում են միմյանց այբբենական կարգով:

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանին մասնակցել են Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը վաղաժամ հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը ռոտացիայի կարգով կփոխանցվի Բելառուսի ներկայացուցչին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ՝ պաշտոնը կզբաղեցնի երկրի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է Վալերի Սեմերիկովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ