News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի դրական սալդոն 2018 թվականին ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջեւ ներկրվող մաքսատուրքերի բաշխման արդյունքում կազմել է 37,6 մլն դոլար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը։

Նրա խոսքով՝ աճը 2018 թվականին, 2017-ի ցուցանիշների համեմատ, կազմել է մոտ 25 տոկոս։ «Բելառուսը եւ Ռուսաստանը վճարում են ավելի շատ մաքսատուրք, քան հետ են ստանում։ Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, ընդհակառակը, ավելի քիչ են վճարում, քան ստանում են։ Վեճերը, թե որ երկիրն ինչքան պետք է ստանա, միշտ ընթանում են, եւ ամեն բան կախված է հաշվարկի մեթոդաբանությունից, բայց ամեն դեպքում Հայաստանը շահում է»,- նշել է նա՝ ավելացնելով, որ 2019-ի հաշվետվությունը պատրաստ կլինի 2020 թվականին։

Նռանյանը նշեց, որ եթե մաքսատուրքերն աճեն, ապա, բնականաբար, կաճի նաեւ ընդհանուր բյուջեն։ «Այստեղ խնդիրն այն է, որ տնտեսությունը պետք է պատրաստ լինի նոր պայմանների։ Եթե Հայաստանի համար տուրքերը միայն ֆիսկալ գործիք են, ապա ԵՏՄ-ում դրանք հանդես են գալիս որպես կարգավորող մեխանիզմ ողջ միության շրջանակում»,- ամփոփել նա։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ԵՏՄ ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների համատեղ նիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ