News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկող տարի Ռուսաստան կատարելիք այցի հարցը ուսումնասիրվում է, բայց դրա ժամկետները առայժմ հայտնի չեն, «Sputnik-Արմենիա»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այցը դիտարկվում է, մոտավոր ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը։ Բայց, նրա խոսքով, այցը գուցե շատ արագ համաձայնեցվի, եւ այս առումով խնդիրներ չկան։

Պեսկովը նշել է, որ Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը հաճախ են շփվում։ «Նրանք աշխատանքային կառուցողական հարաբերություններ են հաստատել։ Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես եւ պետք է լինի մեր երկու երկրների միջեւ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Պուտինին միավորում են բարեկամական հարաբերություններ։ «Կարող եմ ասել մի բան. (Երեւան- խմբ.) իր անցած այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահ (Քոչարյանի- խմբ.) տիկնոջ հետ։ Նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում։ Դուք գիտեք, ե՛ւ Պուտինին, ե՛ւ երկրորդ նախագահին միավորում են բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա։

Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի ձերբակալությունը։ Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել, եւ դադարը հայ-ռուսական հարաբերություններում լրացվել է։

Քոչարյանը իշխանությունում էր 1998 թվականի մարտի 30-ից մինչեւ 2008-ի ապրիլի 9-ը։ Հատուկ քննչական ծառայությունը 2018 թվականի հուլիսին նախկին նախագահին մեղադրանք ներկայացրեց սահմանադրական կարգի տապալման մեջ՝ 2008 թվականի Մարտի 1-ի բողոքի ակցիան ցրելու քրեական գործի շրջնակում։ Նրան մեղսագրվում է նաեւ առտանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղք։ Քոչարյանը մեղադրանքները համարում է սարքված քաղաքական հետապնդում։ 2018-ին պետության նախկին ղեկավարին երկու անգամ ձերբակալեցին։ 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ