News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռևս ամիսներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցով դիմել էր դատարան 1in.am ինտերնետային կայքի սեփականատեր «Սկիզբ-Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից պահանջելով հերքում՝ իր հասցեին ուղղված զրպարտություն համարվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելու համար։

Դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի հայցը, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնելով հերքել 1in.am ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Սակայն վճիռը ընկերության կողմից բողոքարկվել էր նախ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, ապա ՀՀ Վճռաբեկ դատարան, որոնք սակայն ամբողջությամբ մերժվել են:

Yerevan.Today-ը  գործի հետագա ընթացքի վերաբերյալ զրուցեց GPartners իրավաբանական գրասենյակի կառավարիչ, դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանի հետ։

Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշմամբ «Սկիզբ-Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պարտավորվում է ՀՀ Վճռաբեկ Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո` հրապարակման պահից, այսինքն` սկսաց 30.10.2019թ., նույն եղանակով հրապարակայնորեն հերքել իր կողմից նախկինում տարածած զրպարտություն համարվող տեղեկությունները։

«Իսկ դատական ակտը ընկերության կողմից չկատարելու դեպքում հանձնվում է Դատական ակտերի հարկադիր ծառայությանը, որոնք ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վճռով սահմանված գործողություննեը Պատասխանողի կողմից կատարելու համար»:

Հարցին, արդյո՞ք բողոքի մերժումը կարող է զսպող օղակ հանդիսանալ հետագա զրպարտություն հանդիսացող տեղեկություններից զերծ մնալուն, Գրիգորյանը նշեց․ «Այս գործի օրինակով նշեմ․ Ինչպես հայտնի է, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը և իրեն պատկանող «1in.am» և «Ժամանակ» լրատվամիջոցները, որոնք իրենց հերթին պատկանում են պատգամավոր Արման Բաբաջանյանին, ավելի քան 10 տարի է ջանք չեն խնայում Ռոբերտ Քոչարյանի մասին ապատեղեկատվություն տարածելու հարցում։ ՀՀ երկրորդ նախագահը նախկինում ևս դիմել է դատարան՝ իր մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելու պահանջով, որոնք արդյունքում հերքվել են։ Ստեղծված իրավիճակում զսպող օղակ կարող է հանդիսանալ այն, որ Արման Բաբաջանյանը անձամբ ներողություն խնդրի Ռոբերտ Քոչարյանից՝ երկար տարիներ իրեն զրպարտելու և բարի համբավն արատավորելու փորձի համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ