News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը: Բացման խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ այս օրերին խորհրդարանում ընթացող հանձնաժողովային քննարկումների մասին: Նստաշրջանի եւ նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրակարգային առաջին հարցի քննարկմանը:

Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար Դավիթ Խաչատրյանի թեկնածության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, խորհրդարանին առաջարկել է ընտրել նրան:

Դավիթ Խաչատրյանի կենսագրական եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը լսելուց հետո խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ամփոփելով քվեարկության արդյունքները, նշել է, որ քվեատուփում առկա 30 քվեարթերթիկից անվավեր է ճանաչվել 2-ը, իսկ ձայները բաշխվել են 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Այսպիսով՝ Դավիթ Խաչատրյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:

Հաջորդիվ խորհրդարանը լսել է Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:

«2020թ-ի հունվարի 1-ից, կիսամյակային պարբերականությամբ, մինչեւ 2021թ-ի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայությունների սակագները»,- ընդգծել է Միքայել Վիրաբյանը:

ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահը նաեւ պատասխանել է արեւային էլեկտրաէներգիայի կայանի կառուցման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին եւ կառուցված ու կառուցվող ՀԷԿ-երին տրված լիցենզիաների թվի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի եւ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հարցերին:

Անցնելով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարակել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ –աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրենքը համապատասխանեցվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո 28 կողմ ձայներով օրենքն ընդունվել է:

Ներկայացնելով ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը  ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը նշել է, որ այն եւս առաջարկվում է համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 29 կողմ ձայնով:

Նիստի հաջորդ հատվածում պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Մինչ հարցուպատասխանին անցնելը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավարի նամակը, որով տեղեկացվում է, որ ԱԺ անկախ պատգամավորներ Արամ Սարգսյանը եւ էրիկ Հարությունյանը ընդգրկվել են «Հայրենիք» խմբակցության կազմում:

Այնուհետեւ նախարարները՝ պետական նախարարի գլխավորությամբ պատասխանել են պատգամավորների առաջադրած՝ ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափին, օդերեւութաբանական ցանցի արդիականացմանը, Ստեփանակերտի նորակառույց հանրակացարանում սենյակների հատկացման կարգին, Ասկերան քաղաքի բժշկական կենտրոնի եւ Խանձաձոր համայնքի Հայկավան գյուղի դպրոցի շենքային պայմաններին, Հադրութում կաթի մթերման կետի կառուցմանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մատուցած ծառայությունների սակագներին, զորացրված սպաների սոցիալական պաշտպանությանը եւ այլ թեմաների վերաբերող հարցերին:

Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է նոյեմբերի 28-ի երեկոյան մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին՝ կոչ անելով բոլորին ակտիվ մասնակցել: ԱԺ նախագահը նաեւ հայտարարել է, որ այս տարի Ազգային ժողովի կողմից հիմնադրամին է նվիրաբերվելու 1մլն 400 հազար դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ