News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու օրով՝ այսօր եւ վաղը, չվճարվող արձակուրդ է վերցրել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայկ Մարությանը 3-շաբաթյա արձակուրդից 10 օր առաջ վերադառնալով, նորից արձակուրդ է մեկնել:

«Չեմ կարող ասել, թե ինչու է մեկնել արձակուրդ, բայց կարող եմ ասել, թե որ պատճառները չեն մտնում արձակուրդ մեկնելու մեջ: Հայկ Մարությանն արձակուրդ վերցրել է ոչ առողջական խնդիրների պատճառով, ոչ քաղաքական խնդիրների պատճառով»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե նախորդ արձակուրդից Հայկ Մարությանը բավականին լարված է վերադարձել եւ նույնիսկ խոսվում էր հնարավոր հրաժարականի մասին, Հակոբ Կարապետյանը նշեց. «Քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից վերադարձել է բավական առույգ: Կարծեմ հաղորդագրություն տարածել էինք, որ հանգստին զուգահեռ հասցրել է մի շարք եվրոպական քաղաքներում շրջել եւ տեսնել այնտեղի կառավարման փորձը»:

Նա նշեց, որ քաղաքապետի հրաժարականի մասին այս տարվա ընթացքում խոսակցություններ եղել են, որոնք հիմք չունեն: «Բայց քաղաքապետարանի աշխատանքը բավական նյարդային աշխատանք է, ձանձրանալու ժամանակ չի մնում»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն է գրել, որ Հայկ Մարությանը բավականին լարված է վերադարձել, Հակոբ Կարապետյանն ասաց. «Թույլ տվեք բամբասանքները չմեկնաբանել, անկախ նրանից, թե ով է տարածում»:

Տպել
Ամենաշատ