News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 13-ամյա տարիքում հազվագյուտ դիմանկարը Փարիզի Christie's աճուրդում վաճառվել է 4 մլն եվրոյով, հայտնում է BBC News-ը։

Նկարում հանճարեղ կոմպոզիտորը պատկերված է 1770թ․ Իտալիա այցի ժամանակ կլավեսին նվագելիս։

Աճուրդի կազմակերպիչների խոսքդրով՝ կոմպոզիտորը հոր հետ այդ ժամանակ ապրելիս է եղել Վերոնայում եւ ծանոթ է եղել վենետիկցի բարձրաստիճան պաշտոնյա Պյետրո Լուգատիի հետ, որը այն ժամանակ դեռ պատանի երաժշտի կրքոտ երկրպագուն էր եւ պատվիրել է նրա դիմանկարը։

Կտավի ստեղծումը վերագրվում է վերոնացի վարպետ Ջամբետինո Չինյարոլիին։

Նշվում է, որ Մոցարտը բնորդ է եղել իր դիմանկարներից միայն հինգի ստեղծման ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ