News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 28-ին Ստրասբուրգում ընդունել է «Եվրոպայում եւ երկրագնդի վրա կլիմայի եւ շրջակա միջավայրի ոլորտում արտակարգ դրության» մասին բանաձեւը, հայտնում է DW-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել է 429 պատգամավոր, դեմ՝ 225, ձեռնպահ՝ 19։

Խորհրդանշական միջոցն ընդունվել է Կլիմայի փոփոխության 25-րդ համաժողովի (COP25) նախաշեմին, որը կանցկացվի դեկտեմբերի 2-13-ը՝ Իսպանիայում։

Օրենսդիրները նաեւ խորհուրդ են տվել Եվրահանձնաժողովին հետեւել, որպեսզի Բրյուսելի կողմից ընդունված օրենսդրական եւ բյուջետային նախաձեռնությունները լիարժեք համապատասխանեն Փարիզյան համաձայնագրի նպատակին, այն է՝ թույլ չտալ գլոբալ տաքացում ավելի քան 1,5 աստիճանով ըստ Ցելսիուսի։

Առանձին բանաձեւով Եվրահորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել, որքան հնարավոր է արագ, նշել կլիմայական չեզոքությանը հասնելու իր ռազմավարությունը։ Ոչ ուշ, քան 2050թ․ այն պետք է նշվի կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ Շրջանակային բանաձեւի շրջանակներում։

Բացի այդ, պատգամավորները խնդրել են Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենին մինչեւ 2030թ․ եվրոպական բնապահպանական ապագա համաձայնագրում ներառել 55 տոկոսով ջերմոցային գազերը կրճատելու նպատակը։

Ավելի վաղ Ֆոն Դեր Լյայենը հայտնել էր կլիմայի պաշտպանության համար հաջորդ 10 տարիների ընթացքում 1 տրիլիոն եվրո հատկացնելու մտադրության մասին։ ԵՄ 2020թ․ բյուջեում այդ նպատակների համար նախատեսված է 589,6 մլն եվրո՝ 5,6 տոկոսով ավելի շատ, քան դրանից մեկ տարի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ