News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ստեղծման օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 970 ընտանիքների համար բնակարաններ են կառուցվել, ինչպես նաև 585 կմ՝ ջրագիծ, 364 կառուցված, վերանորոգված, կամ վերակառուցված դպրոց, 75 կառուցված կամ նորոգված բուժհաստատություն, 59 մշակութային և սպորտային կենտրոն, 29 համայնքային կենտրոն, 115 ջերմոց, 173 կրթական, գիտական և մշակութային ծրագիր է իրականացվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիշում եք, որ ես լրագրող եմ, ապա եղել եմ ընդդիմադիր պատգամավոր, ով սիրում է հարցեր տալ։ Եվ ես ինքս ինձ հարց տվեցի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 27 տարվա ընթացքում ինչքան գումար է հավաքել և պարզվեց, որ այդ գումարը 370 միլիոն դոլարի կարգի է։ Եղել են նաև ոչ գումարային նվիրատվություններ։ Մենք 27 տարի նույն շրջանակից ակնկալել ենք գումար, սա խնդիր է և որոշակի վստահության խնդիր գոյություն է ունեցել։ Մենք պետք է փոփոխություն անենք․ խոշոր, բայց սահմանափակ թվով մարդկանց նվիրատվությունից պետք է անցում կատարենք փոքր, բայց մեծ թվով մարդկանց նվիրատվության տրամաբանությանը»,-նշեց նա։

Փաշինյանը մարաթոնին մարտահրավեր նետեց աշխարհահռչակ հայերից Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին․ «Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ