News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Gmoji-ի հայաստանյան թիմը հայտարարում է b2b2c ուղղության գործարկման սկիզբը: Ծրագրի շրջանակում թիմը կներկայացնի հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու, նոր հաճախորդներ ներգրավելու, աշխատակիցներին և հաճախորդներին նվերներ ուղարկելու, ինչպես նաև promo ակցիաներ իրականացնելու նոր գործիքներ և հնարավորություններ:

Հայաստանյան Gmoji ընկերության տնօրեն Լիանա Ավագյանի խոսքով՝ մինչև 2020թ. գարուն ծառայությունը կգործի բետա տարբերակով, բայց բոլոր գործիքները հասանելի կլինեն գործընկերների համար:

«Gmoji Business-ի հիմնական մրցակցային առավելություններից է սեփական ապրանքներն ու ծառայությունները նոր էլեկտրոնային տարբերակով (Gmoji) ստեղծելու և հետագայում SMS հաղորդագրությունների կամ էլ.փոստի միջոցով ուղարկելու հնարավորությունը: Ինչպես նաև դուք կարող եք ձեր ապրանքները վաճառել այլ ընկերությունների, որոնք կարող են օգտագործել դրանք որպես գործընկերների և հաճախորդների համար նվերներ:

Արդյունքում, ընկերությունը հնարավորություն է ստանում կատարել թիրախավորված և անհատական նվերների առաքում նոր թվային տարբերակով և կրճատում է աշխատակիցների ու հաճախորդների նվերների փաթեթավորման և առաքման ծախսերը, ինչն ինքնին նվերի արժեքի զգալի մասն է կազմում»,– ասաց Լիանա Ավագյանը:

Ընկերության տվյալներով՝ Հայաստանում կորպորատիվ նվերների շուկան տարեկան աճում է մոտ 10% -ով: Հաշվի առնելով, որ նվերի միջին գինը տատանվում է 1000-20 000 դրամ, կախված բիզնեսի ուղղվածությունից և ընկերության չափից, բոլոր ընկերությունների համար ստեղծվում է հսկայական պոտենցիալով խոստումնալից շուկա:

«Մենք շուկային տալիս ենք նոր հաճախորդներ ներգրավելու արդյունավետ գործիք։ Այս պահի դրությամբ մենք բանակցում ենք Հայաստանի խոշոր ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել թեստային փորձարկմանը»-նշեց հայաստանյան Gmoji ընկերության տնօրեն Լիանա Ավագյանը:

Ռուսաստանյան Gmoji ընկերության հիմնադիր Նիկոլայ Վակորինի խոսքով՝ Gmoji-ի ստեղծման գաղափարը ծագել է դեռևս 5 տարի առաջ, և այդ օրվանից իրենք աշխատում են բոլոր ինտերֆեյսերը կատարելագործել և օգտագործման համար դարձնել առավելագույնս պարզ և հարմար:

«Չորս տարի մենք ստեղծում էինք նախագծի էսքիզները, բեք-էնդ և բետա տարբերակները, հավելվածի և ստեղնաշարի նախատիպը, որի հիմնադիրներ են Վակորին Նիկոլայը և Ռոման Քնելլերը: Gmoji-ի ստեղծման ընթացքում մենք հանդիպել ենք բազում դժվարությունների, բայց հավատը գաղափարին և այն կյանքի կոչելու ցանկությունը ստիպեցին մեզ առաջ շարժվել: Gmoji նախագծի շուրջ աշխատել է ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնագետ և խորհրդատու: Ռուսաստանյան շուկայի համար մենք ձևավորել ենք յուրահատուկ իրավական և ֆինանսական մոդել, ունեցել ենք տեխնիկական առաջադրանքի 9 միջանկյալ հրատարակություն և իրականացրել ենք հավելվածի ավելի քան 100 խմբագրում»,– ասում է Նիկոլայ Վակորինը:

Հայաստանյան Gmoji ընկերության հիմնադիր Արա Յաղջյանի խոսքով՝ ներկայումս ընկերությունը համագործակցում է տասնյակ միջազգային ապրանքանիշերի և գլոբալ ցանցերի հետ և գործում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Թուրքիայում, Ուզբեկստանում և մի շարք այլ երկրներում: Այժմ Gmoji-ն փնտրում է գործընկերներ Եվրոպայում և Ասիայում:

«Ջիմոջի Էյէմ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 8 ամիս առաջ։ Ընկերությունը ձեռք է բերել ծառայության և ապրանքային նշանի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաև տեղայնացրել է հավելվածը՝ հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները: Ընկերության հիմքն է երիտասարդ, բայց շատ փորձառու թիմը, որը ջանք չի խնայում Հայաստանում հավելվածի զարգացման համար:

Gmoji Հավելվածը կարելի է ներբեռնել  հենց հիմա, այն հասանելի է Google Play-ում և App Store-ում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ