News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընդդիմության ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով վերսկսվել է ուրբաթ առավոտյան, խորհրդարանի մոտ։ Ուղիղ եթերով հանրահավաքի կադրերը ցուցադրվում են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից։

«Մենք կտեղավորվենք շենքի մոտ, որպեսզի մեր ձայնը, բարձր բողոքը հասցնենք պատգամավորներին։ Մեր պատգամավորները, հավանաբար, խորհրդարանում են, որտեղ ելույթներ կլինեն։ Ես հույս ունեմ, որ այսօր ոստիկանությունն այլեւս չի կիրառի ջրցաններ եւ ռոբոկոպեր (հատուկ ջոկատայիններ)»,- ասել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին։

Ակցիային մասնակցում են ինչպես «Միասնական շարժման» անդամները, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան-ազատության շարժում» կուսակցությունից, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստներ «Փոխիր», «Համարձակվիր» եւ «Ամոթ է» շարժումներից։

Ի տարբերություն հինգշաբթի օրվա, ոստիկանությունը հատուկ երկաթե պատնեշներ չի դրել խորհրդարանի մոտ։ Պատգամավորները վաղ առավոտից սկսեցին հավաքվել օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ նշանակված են կոմիտեների լսումներ, ինչպես նաեւ լիագումար նիստ։ Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկում են ոստիկանության ուժեղացված վերակարգերը։ Իրավապահների հետ բախումներ առայժմ չկան։

Թբիլիսիում խորհրդարանի մոտ նոյեմբերի 14-ից տեղի են ունենում բողոքներ։ Այդ օրը օրենսդիր մարմինը չպաշտպանեց սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում էին 2020-ի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն՝ զրոյական ընտրաշեմով։ Ընդդիմությունն ամեն ինչում մեղադրում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլուն, որը հայտարարել էր 2020 թվականի հունիսին խառը համակարգից համամասնականի անցման մասին։

Բողոքների ընթացքում ցուցարարները երկու անգամ փակել են խորհրդարանը։ Երկու անգամ էլ ոստիկանությանը հաջողվել է ցրել նրանց ջրցանների կիրառմամբ։ Ակտիվիստները հայտարարում են, որ չեն դադարեցնի ցույցերը, մինչեւ որ հասնեն երկրում արտահերթ ընտրությունների անցկացման համամասնական համակարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ