News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր՝ նոյեմբերի 29-ին, անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև վիճաբանությանը։

Լրագրողների հետ զրույցում Դավթյանը, մասնավորապես, ասաց․ «Ես մշտապես եմ հակված եղել, որ մեր աշխատանքում էմոցիաներից պետք է զերծ մնանք։ Բայց ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ է մարդ և երբ դիմացից լկտի պրովոկացիա է արվում, կարծում եմ՝ դրան երբեմն համարժեք պատասխան պետքէ տրվի»։

Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում իրեն տեսնենք մեղադրանքը պաշտպանելիս, Դավթյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ վաղուց մեզ համար դա աննախադեպ չէ և ինձ կարող եք ամեն տեղ էլ տեսնել։ Ես միայն աշխատասենյակում աշխատող դատախազ չեմ»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ընթացքում ընդհարում տեղի ունեցավ Միհրան Պողոսյանի և Գևորգ Բաղդասարյանի միջև։

Միհրան Պողոսյանի ելույթի ժամանակ Գևորգ Բաղդասարյանը ցանկացավ առարկել, որին ի պատասխան՝ Միհրան Պողոսյանը հորդորեց չընդհատել իրեն, ինչի հետևանքով ընդհարում տեղի ունեցավ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը նկատողություն արեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին և դատախազ Գևորգ Բաղդասարյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ