News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժնեւում ընթացող ազգային փոքրամասնությունների հարցով ՄԱԿ-ի ֆորումին թույլ չեն տվել մասնակցել Ղրիմի թաթարներին եւ հայերին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի եւ Ղրիմի հանրային պալատների անդամ, Ղրիմի տարածաշրջանային բուլղարական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Իվան Աբաժերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ղրիմի թաթարական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները ցանկացել են մասնակցել ֆորումին եւ զեկույցներ ներկայացնել, սակայն նրանք միջոցառմանը մասնակցելու իրավունք չեն ստացել կազմակերպիչներից: Վերջիններս մերժել են նրանց ելույթ ունենալ այդ հարթակում»,- պատմել է նա:

Նրա խոսքով՝ ինքը եւ Ղրիմի ուկրաինական համայնքի ղեկավար Անաստասիա Գրիդչինան գրանցվել են ֆորումին մասնակցելու համար: Նրանք համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել Շվեյցարիայի դեսպանատուն վիզա ստանալու համար, սակայն վիզա տրամադրվել է միայն Գրիդչինային:

«Ինձ ամենից շատ վրդովվեցնում է այն փաստը, որ Արեւմուտքը մտացածին պատժամիջոցներով արգելափակում է ղրիմցիների մուտքը Եվրոպայի երկրներ եւ ԱՄՆ: Դա մարդու իրավունքների խախտում է: ՄԱԿ-ի բանաձեւերում մշտապես ասվում է Ղրիմում թաթարների եւ ուկրաինացիների իրավունքների խախտումների մասին: Մեզ չեն թողնում ելույթ ունենալ այդ հարթակներում, նրանք այդպիսով այս կամ այն բանաձեւ ձեւակերպում են իրենց ցանկությամբ»,- նշել է Աբաժերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ