News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 28-29-ը անցկացվող  Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին։ Միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող եւ 2020 թվականի հիմնական միջոցառումներն ու ժամանակացույցը նախանշող լիագումար նիստին մասնակցում է  Միության անդամ  93 երկրի պատվիրակություն:

Ընդլայնված կազմով նիստի  ընթացքում ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության եւ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ  ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը եւ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը։ Փաստաթղթով ամրագրվել են  կողմերի միջեւ իրականացվելիք համատեղ աշխատանքները՝  փոխադարձ այցերի կազմակերպում, հարկադիր կատարման վերաբերյալ օրենսդրությանն ու իրավակիրառ պրակտիկային առնչվող տեղեկատվության եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ  փորձի փոխանակում:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը լիագումար նիստի շրջանակում առանձնազրույց է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հետ: Մարկ Շմիցը շնորհակալություն է հայտնել Դավիթ Բեգինյանին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար եւ նշել, որ կարեւորում է Հայաստանի` որպես Միության լիիրավ անդամի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության զարգացումը:

Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ լիագումար նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Դավիթ Բեգինյանը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում միջազգային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների` Վրաստանի, Լիտվայի, Չեխիայի պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Ըստ աշխատակարգի՝ նիստի ընթացքում միջազգային գործընկերներին է ներկայացվել հայաստանյան փորձը՝ կատարողական վարույթի կողմերի ծանուցման ընթացակարգերի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ