News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցության մի խումբ ակտիվիստներ նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդայնացման 99-ամյակի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի, Բաքվի կոմունայի ղեկավար, Վլադիմիր Լենինի մտերիմ դաշնակից Ստեփան Շահումյանի հուշարձանների, ինչպես նաեւ Կարմիր բանակի մարտիկների երկու հուշահամալիրների մոտ:

Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հայաստանի համար արժեքավոր ամեն ինչ, տնտեսական ողջ ներուժը ստեծվել է ԽՍՀՄ տարիներին: Նրա խոսքով՝ հենց սովետական իշխանության հաստատումը Հայաստանին փրկեց Թուրքիայի ագրեսիայից, քանի որ հակառակ դեպքում երկիրը կունենար ոչ թե 30 հազար քառ. կմ տարածք, այլ ավելի քիչ: «Սովետական միության փոլուզումից հետո Հայաստանում նոր կապիտալիստական կարգը 30 տարում անհրաժեշտ պայմաններ չի ստեղծել երկրի զարգացման համար»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ