News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումներում Բելառուսի եւ երկրի ներկայացուցիչների նախագահության հեռանկարները դարձել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ հանրապետության Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի այսօրվա հանդիպման գլխավոր թեման, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

2020 թվականի փետրվարին նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում կանցնի Բելառուսին։ Միաժամանակ, երկիրը կստանա չորս տարով իր ներկայացուցչին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ նշանակելու իրավունք։ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը նույնպես նշանակվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 2020 թվականի հունվարի 1-ից։ Բացի այդ, հանրապետությունը եկող տարի կնախագահի միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդում եւ կհամանախագահի ԱՊՀ-ում։

«Խոսքն այն մասին է, որ առաջիկա տարիները մեզ համար բավական պատվավոր են եւ միաժամանակ պատասխանատու։ Մենք փաստորեն կգլխավորենք ողջ Խորհրդային Միությունը,- ասել է նախագահը։- Ընդ որում, դուք տեսնում եք, թե ինչ ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում։ Ուստի, փաստորեն պետք է սայլը քաշենք բոլորի համար»։

Պետության ղեկավարը նշել է, որ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածության առաջադրումը ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում մանրակրկիտ ուսումնասիրվել է եւ պատրաստվել։ «Իհարկե, մենք մտածում էինք, թե ում երաշխավորենք։ Իհարկե, ցանկացողներ էլ կային,- նշել է նա։- Բայց ես կարծում եմ, որ դա դուք ի զորու եք անել, միայն դուք։ Որովհետեւ բոլոր թեկնածությունները, որոնք ես պետք է դիտարկեի, նրանք ավելի թույլ էին, պակաս դիվանագիտական։ Դուք այդ բոլոր հատկանիշներն ունեք»։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ ասել է, որ իր վերջնական որոշումը հնչեցնելուց առաջ դրա մասին տեղեկացրել է ԵՏՄ երկրների ղեկավարներին։ «Ես պետք է հաստատ խորհրդակցեի եւ պատրաստեի գործընկերներիս,- պարզաբանել է նա։- Դուք հասկանում եք, չէ՞, որ մեր թեկնածուն պետք է չորս տարի կատարի այդ պարտականությունները։ Թեկնածությունն առաջադրում է նախագահը մեր տնտեսական խորհրդի համար, որտեղ  նստելու են պետությունների ղեկավարները։ Եվ կցանկանայի, որպեսզի նրանք անվերապահորեն ընկալեին այս թեկնածությունը։ Մերժողականություն չկա։ Ես երեկ էլ խոսեցի մի շարք ղեկավարների հետ։ Շատերը ձեզ ճանաչում են։ Ոչ թե շատերը, այլ բոլորը ձեզ գիտեն։ Տոկաեւն ամենից շատ է ճանաչում. դուք աշխատել եք նույն պաշտոններում։ Մենք նրա հետ երեկ խոսեցինք։ Բոլորը դրական են ընդունում։ Ես կարծում եմ՝ որ կողմից էլ որ մոտենանք, նաեւ անձնական առումով, սա վատ չի լինի ձեզ համար՝ աշխատել այնտեղ եւ օգուտ բերել ոչ միայն Բելառուսին, այլ նաեւ ողջ տնտեսական միությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ