News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք բացասական դիրքորորշում ունենք այսօր գործող սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով, և սա ընդունեք որպես հիմք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը 10 միլիոն դրամի դիմաց բանակում մեկ ամիս ծառայելու մասին։

«Ես դիմել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, հարցրել եմ արդյոք խմբակցությունում քննարկվել է այդ նախագիծը, ինձ տեղեկացրել են, որ չի քննարկվել, կարծում եմ՝ երբ խմբակցությունում կքննարկվի․․․ չնայած պատգամավորը սահմանափակված չէ իր նախաձեռնությամբ նախագծով հանդես գալ։ Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքը։ Մենք որպես գործադիր իշխանություն հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու, այս տրամաբանության մեջ խնդրում եմ նայեք ՊՆ դիրքորոշումը»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է 1 ամսում արագացված զինվորական ծառայություն անցնել, Բալայանն արձագանքեց․  «Առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են հետագայում մարտական հերթապահության կամ ամիսների ընթացքում կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտել այդ փուլի կրճատման հարցը»։

Նրա խոսքով՝ մինչ նախագծի հրապարակումը աշխատանքային քննարկում է եղել, որտեղ հնչեցվել է ՊՆ-ի դիրքորոշումը։

«Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրություն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի սահմանների պաշտպանությանը, դա հայեցողական լիազորություն չէ, այլ պարտավորություն է»,-նշեց Բալայանը։

Հարցին՝ ինչպես պատգամավորն է նշում, որ այդ գումարներով լողավազաններ կարելի կլինի կառուցել զորամասում, արդյոք պետք են լողավազաններ զորամասերին, Բալայանն ասաց․ «Մենք բոլոր զորամասերում ունենք մարզասարքեր, ամեն ինչի կարիք էլ կարող է լինել զորամասում։ Մեր առաջնահերթությունները նշել ենք։ Չեմ բացառում, որ մենք մի օր ունենանք այնպիսի զինված ուժեր, որ զորամասերը սպորտի և գիտության ամենավերջին նվաճումներով հագեցած լինեն, օրինակ լողավազան, մարասարքեր, բայց այս փուլի համար մենք մեր առաջնահերթությունները նշել ենք»։

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ