News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին տրված 48  ժամը ողջամիտ ժամկետ էր վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար, սակայն նա հայտարարեց, որ մտադրություն չունի գալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Նախկինում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, երբ արհամարհում է պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի որոշումը, զարմանում եմ, թե այդ անձնավորությունն ինչպես է ղեկավարել Գլխավոր դատախազությունը: Չեմ հասկանում՝ ժամանակին ինքը ինչպե՞ս էր վերահսկում քրեական գործերը։ Երևի այնպես, ինչպես ինքը վերաբերվում է այս քրեական գործին, որը շատ կարևոր է մեր պետության համար» ,- նշեց նա։

Քոչարյանը ենթադրում է՝ Կոստանյանը չի գալիս, որովհետև «գիտի քրգործում իրեն վերաբերող նյութի ծավալը և մեղադրանքի բովանդակությունը։

Պտագամավորը նաև կարծում է, որ երեկ պայթյունի հետևանքով մահացած Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետանը կարող էր «Մարտի 1»-ի գործով  կարևոր վկայություն տալ, եթե «Մարտի 1»-ի դատաքննությունը սկսվեր․  «Բայց ինքներդ էլ տեսնում եք, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա փաստաբանական խմբի տակտիկական քայլերը բերում են նրան, որ դատաքննությունը, որքան հնարավոր է, հետաձգեն: Որքան հետաձգեն՝ այնքան կարևոր տարրեր են պակասում  այդ քրեական գործի տիրույթից։ Այս առումով, իհարկե, ափսոսանք կա Աշոտ Կարապետյանի մահվան հետ կապված, յուրաքանչյուր մարդկային կյանքի կորուստ ցավալի է: Ինքս օր առաջ կոչ եմ արել դատավորին, որպեսզի գտնի հնարավորություն՝ դատաքննական պրոցեսն արագ սկսելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ