Սքոթլենդ Յարդում հայտարարել են, որ չնայած նրան, որ Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հանգամանքներն անհայտ են, իշխանությունները հակված են մտածելու, որ դա ահաբեկչություն էր, հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:00-ին, մեկ մարդ է սպանվել:
«Տվյալ փուլում հանգամանքներն անհայտ են: Այնուհանդերձ, մենք այդ իրադարձությունները դիտարկում ենք որպես ահաբեկչություն: Մեկ տղամարդ է սպանվել: Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կհայտնենք»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: