News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

 «The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվում իր գործունեության ընթացքում 6-րդ անգամ (նախորդ մրցանակները` 2010թ., 2013թ., 2015թ., 2016թ., 2017թ.): 

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 20-րդ տարին անընդմեջ:

«The Banker»-ի ժյուրիները տպավորված էին ամբողջ աշխարհում թվային փոխակերպման, ինչպես նաև նոր դարաշրջան տեղափոխվելու նպատակով արդյունավետության բարձրացման ուղղությամբ բանկերի կողմից ներդրված ջանքերով: Այս տարի մրցանակները հանձնվել են 138 երկրում: «The Banker»-ի «Տարվա լավագույն բանկ» մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակների շարքում:

Ինչպես նշեցին «The Banker» ամսագրից, հայկական մրցակցային շուկայում Ամերիաբանկի 2018թ. աճի բացառիկ ցուցանիշները, նորարարական պրոդուկտների ներդնումն ապահովեցին առավելությունը մրցակիցների նկատմամբ:

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում  որպես խոշոր ունիվերսալ բանկ, Բանկի զուտ շահույթի, ընդհանուր ակտիվների, կապիտալի բացարձակ աճի տեմպերը նպաստել են Ամերիաբանկի կապիտալի եկամտաբերության աճին, մասնավորապես, 2018թ. վերջում կազմելով 12.6%` 2016թ. 10.2%-ի համեմատ, Բանկի 2018թ. զուտ շահույթն արձանագրել է երկնիշ աճ երրորդ տարին անընդմեջ:

Ամսագրի կողմից նկատվել է, որ Ամերիաբանկը նաև զգալի աշխատանք է կատարել իր կողմից առաջարկվող պրոդուկտների տեսականին բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, այժմ ֆիզիկական անձինք կարող են 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարով վարկերի համար դիմել առցանց` առանց բանկ այցելելու, սքորինգային համակարգի միջոցով: 2018թ. այս նոր առաջարկը մեծ հաջողություն ունեցավ` ապահովելով բանկի սպառողական վարկերի ծավալի 25%-ը: Սրա հիման վրա Ամերիաբանկը շարունակեց բարելավումները սքորինգային համակարգում` առցանց վարկ ստանալու հնարավորություն ընձեռելով նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Կարևորվել է թվային բանկինգի ոլորտում Ամերիաբանկի արձանագրած գործարքների զգալի աճը, որոնց արդյունքում թվային և ինքնասպասարկման (էքսպրես-բանկինգով, տերմինալներով) համակարգերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմեց բանկի ընդհանուր գործարքների 77%-ը:

«Մեր հաջողությանը նպաստող գործոններն են հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից մեթոդները և պրոֆեսիոնալ անձնակազմը», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են Commerzbank (Գերմանիա), Alfa-Bank (Ռուսաստան), Agricultural Bank of China (Չինաստան), Santander Group (Western Europe) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ