News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Դեպի լույս» եւ «Կանչ» միացյալ երգչախմբերը այս տարվա հուլիս ամսին Վրաստանի Քոբուլիթի քաղաքում  միաջազգայի փառատոնից վերադարձել են ոսկե մեդալով եւ դւիպլոմով: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, ասաց  երգչախմբերի ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: Նշենք, որ երգչախմբերում երգում են տեսողություն եւ այլ հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ինձ շատ  հուզեց այն պահը, երբ ժյուրիի անդամներից ազգությամբ թուրքը մեզ տվեց ամենաբարձր 10 միավոր: Փառատոնը շատ ջերմ անցավ, շատ ոգեւորված էին երեխաները: Միաժամանակ էքսկուրսիաներ էին կազմակերպվում երեխաների համար, եւ նրանք այդ մեկ շաբաթվա ընթացքուըմ իրենց զգացին ինչպես բոլոր առողջ երեխաները»,-ասաց նա:

Նրա խոսքով` 3 տարի է, ինչ գործում են երգչախմբերը, սակայն նրանք հասցրել են այս 3 տարվա ընթացքում շատ համերգների եւ փառատոնների, այդ  թվում միջազգային փառատոնների մասնակցել, երգել են նաեւ Արցախի զորամասերում` Պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Հունիս ամսին տեղի է ունեցել երգչախմբերի մենահամրեգը «Արեւաշող» խորագրով Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանի դահլիճում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ