News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրում երեկ` ապրիլի 8-ին տեղի է ունեցել հերթական ծեծկռտուքը` բարձրաստիճան պաշտոնյաների ազգականների  մասնակցությամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի վրա գտնվող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, որը պատկանում է Արմավիրի վերընտրված ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորը` Սեդրակին (Արմավիրում նա հայտնի է Աշոտ անվամբ): Երեկ ժամը 17-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է բերվել գլխի սալջարդ ստացած 1980 թվականին ծնված Կամո Խլղաթյանը, ով, ըստ արմավիրցիների, «Լեգենդա» ՍՊԸ-ի համասեփականատերն է:  Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խմբին նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանությունը պարզել է, սակայն, որ իրականում Խլղաթյանը վնասվածքը ստացել է «Լեգենդա» -ի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական  աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ-ական  պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր որդու` 1994 թվականին ծնված Էմանուել Գասպարյանի եւ 1977 թվականին ծնված Գոռ Խլղաթյանի միջեւ`ճանապարհը չզիջելու հետեւանքով: Գոռ Խլղաթյանը հարվածել է Էմանուել Գասպարյանին, ինչին հետեւել է քաշքշուկը:

Միմյանից բաժանվելուց հետո Է.Գասպարյանը նշված միջադեպի մասին տեղեկացրել է իր հարազատներին, որոնք էլ որոշ ժամանակ անց եկել են «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, քանի որ վստահ էին, որ Խլղաթյանի ազգականներին կհանդիպեն այդ վայրում: Այդտեղ էլ  երեքից հինգ րոպե տեւողությամբ վեճ  է տեղի ունեցել, որի մասնակիցները դիմել են նաեւ բռունցքների օգնությանը: Ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Արմավիրի քաղաքապետի եղբոր մյուս որդին` Կամոն, որն էլ ստացել է գլխի սալջարդ: (Նա հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել):

Արմավիրցիները պատմել են, որ վեճի մասնակիցներից մեկը գազային ատրճանակից օդ է կրակել:

Թերթերից մեկն իր այսօրվա համարում գրել էր, որ վեճի արդյունքում Արմավիրի քաղաքապետի եղբորորդուն դանակահարել է Ռուստամ Գասպարյանի որդին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց եւ նրա վիճակը ծանր է: Սակայն, արմավիրցիները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ոչ մի դանակահարություն էլ տեղի չի ունեցել: Նույնը պնդել են նաեւ «Արմավիր» բժշկական կենտրոնում:   

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը):

Մեր տեղեկություններով,  ոստիկանությունն արդեն ունի վեճի հիմնական մասնակիցների տվյալները, սակայն նախաքննության շահերից ելնելով նրանց մի մասի տվյալները առայժմ չի հաղորդում: Մասնավորապես հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել են նաեւ Էմանուել Գասպարյանի ընկերը`ոմն Սուրեն` 1984 թվականին, ինչպես նաեւ նրա քրոջ որդիները` 1983 թվկանին ծնված  Գագիկը եւ 1984 թվականին ծնված Աշոտը:

Ի դեպ, այս պահին Երեւանից Արմավիր մտնող ճանապարհը վերցված է ուժեղացված հսկողության տակ: Մարզային ոստիկնաության եւ բաժնի աշխատակիցները ավտոմատներով ծառայություն են կատարում եւ կասկածելի ավտոմեքենաները կանգնեցնում եւ ստուգում են:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ապրիլի 9-ին բերման է ենթարկվել ծեծկռտուքի մասնակիցներից Արտակ Պապոյանը: Պարզվել է նաեւ գազային ատրճանակից կրակողի ինքնությունը, նա Սուրեն Սուքիասյանն է, ով երկու կրակոց է արձակել իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակով:

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ