News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինացի աստղագետները մեր գալակտիկայում գտել են սեւ խոռոչ, որի գոյությունն իսկ չի տեղավորվում աստղային էվոլյուցիայի տեսություններից որեւէ մեկում։ Դրա զանգվածը առնվազն երկու անգամ գերազանցում է «թույլատրելի սահմանը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զարմանալի օբյեկտը, որը ստացել է LB-1անվանումը, տեղակայված է Երկրից 15 000 լուսային տարի հեռավորությամբ եւ վերաբերում է աստղային զանգվածի սեւ խոռոչներին։ Այլ խոսքերով ասած՝ դա նախկին աստղ է, որը վերջացրել է իր ջերմամիջուկային վառելիքը եւ կտրուկ սեղմվել է իր սեփական գրավիտացիայի ազդեցության տակ։

Սակայն գրավիտացիոն կոլապսի ընթացքում աստղը պայթում է՝ կորցնելով իր զանգվածի մեծ մասը։ Այդ պատճառով, գոյություն ունեցող հաշվարկների համաձայն, նման սեղմման արդյունքում ստացված սեւ խոռոչը կարող է ոչ ավելի, քան 20 անգամ ծանր լինել Արեւից։

LB-1-ի զանգվածը արեւի զանգվածին գերազանցում է մոտ 70 անգամ, եւ գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչպես է դա հնարավոր։

Առայժմ չինացի գիտնականները երկու հիմնական տեսություն ունեն։

Առաջինն այն է, որ LB-1-ը առաջացել է ոչ թե մեկ աստղի գրավիտացիոն կոլապսի, այլեւ երկու ավելի քիչ զանգվածով սեւ խոռոչների միաձուլման արդյունքում, որոնց գոյությունը կարելի է բացատրել առկա մոդելների շրջանակներում։

Երկրորդն այն է, որ պայթյունից հետո արտանետված մատերիայի մեծ մասը ինչ-որ պատճառներով չի քշվել աստղային քամու կողմից (ինչպես դա տեղի է ունենում սովորաբար), այլ ընկել է հետ աստղի վրա՝ վերածելով այն սեւ խոռոչի։ Տեսականորեն դա հնարավոր է, սակայն մինչ այսօր աստղագետները ոչ մի անգամ չեն հանդիպել նման դեպքերի։

Հարկ է նշել, որ LB-1-ը բոլորովին էլ ամենամեծ սեւ խոռոչը չէ, այլ ընդամենն ամենազանգվածայինը իր դասի մեջ։ Գերզանգվածային սեւ խոռոչները կարող են միլիարդավոր անգամ ծանր լինել Արեւից, սակայն դրանք ձեւավորման բոլորովին այլ մեխանիզմ ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ