News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել։ Այս մասին այսօր Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքերով՝ ներկայում Հայաստանի առաջնահերթ խնդիրը գործող ՌԱՀ-ը կարգի բերելն է։ Նախարարն ընդգծեց, որ իդեալական կլինի այն, որ ՌԱՀ-ն «ինքնավար, զարգացող օրգանիզմ» դառնա։ Արշակյանը նշեց, որ համակարգի զարգացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները ընթացիկ տարում կրկնապատկվել են։ Ընդհանուր առմամբ՝ ՌԱՀ-ի վերահագեցման համար նախատեսված է 2,5 մլրդ դրամ։ Ընդ որում, նախարան ասաց, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում այդ միջոցները կարելի կլինի բազմապատկել։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծեց նախարարության եւ ոլորտում գործող ընկերությունների համատեղ համաձայնեցված աշխատանքի կարեւորությունը։ Նա ասաց, որ համաժողովի շրջանակներում անհրաժեշտ է բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները, քննարկել դրանց լուծման ճանապարհները, որը կտանի դեպի ավելի արդյունավետ աշխատանք եւ ոլորտի զարգացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ