News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթական համակարգում նորարարները ստիպված են պարտիզանական պայքար մղել։ Այս մասին Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ այսօր ասաց «Իրական դպրոցի» եւ e-Hayq ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում բոլոր այն գործընթացները, որոնք կազմակերպվում են մարդկանց ոչ մեծ խմբի կողմից, միշտ հաջողությամբ են ավարտվում, սակայն բավական է ներգրավել պետությանը, սկսվում են խնդիրներ։ «Իրական դպրոցի» աշակերտները 2 ամիս սպասեցին ծառ տնկելու թույլտվությանը։ Մենք երկու ամիս սպասեցինք իրենցից իսկ տնկիներ գնելու եւ իրենց նշած տարածքում տնկելու նախարարության թույլտվությանը։ Եթե մենք թույլտվության չսպասեինք, այլ գործեինք ինչպես պարտիզաններ, այժմ այնտեղ անտառ կլիներ»,- վրդովվեց Պողոսյանը։ Նա ընդգծեց, որ նախարարությունները Հայաստանում աշխատում են հիմնվելով երկու սկզբունքների վրա՝ «զինվորը քնած է՝ ծառայությունն ընթանում է» եւ «ցանկացած նախաձեռնություն պատժելի է»։ «Մարդիկ գալիս են աշխատանքի եւ պարզապես սպասում են աշխատանքային օրվա ավարտին, թոշակի տարիքի հասնելուն եւ վերջ։ Նրանք վախենում են նախաձեռնություն ցուցաբերել, վախենում են նորամուծություններից, քանի որ հաջողության դեպքում այդ մասին շատ շուտով կմոռանան, իսկ անհաջողության դեպքում կհեռացնեն առանց խոսքի»,- հայտարարեց նա։

Կրթության համակարգում, պաշտպանության համակարգում նորարարները ստիպված են «պարտիզանական պայքար» մղել։ Նա նշեց, որ ինժեներական «ԱրՄատ» լաբորատորիաների ստեղծողներին քիչ ջանք չի պահանջվել , որպեսզի նոր իշխանություններին համոզեն, որ ծրագիրը ոչ մեկին չի պատկանում, եւ պետական աջակցությունը պետք է շարունակվի։ Պաշտպանության նախարարության հետ աշխատանքն ընդհանրապես չստացվեց, ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հրաժարվել է այդ կառույցի հետ աշխատելու գաղափարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ